«Ոչ նպաստ ունենք, ոչ թոշակ, 61 տարեկան եմ, գնամ մեռնե՞մ». բագրատաշենցի կինը` Նիկոլ Փաշինյանին

«Ոչ նպաստ ունենք, ոչ թոշակ, 61 տարեկան եմ, գնամ մեռնե՞մ». բագրատաշենցի կինը` Նիկոլ Փաշինյանին

Բագրատաշենում Նիկոլ Փաշինյանին մոտեցավ մի կին իր անմխիթար տան հարցով և հիշեցրեց.

-Մենք անցած տարի իրար հետ խոսեցիք մեր տան առիթով: Դուք ինձ հույսով տվիք, մի հատ Գագիկի հանձնարարեցիք, բայց ոչ մի բան էլ չարվեց: Ես նոր եմ վիրահատվել: Չի կարա՞ օգնի պետությունը:
     -Օգնելն ուրիշ հարց ա, պարտավորվածությունն ուրիշ,- պատասխանեց Փաշինյանը:
     -Հիմա մենք սենց էլ էս տանը մնա՞նք,- տարակուսեց կինը,- հա լավ, որ ոչ նպաստ ունենք, ոչ թոշակ, 61 տարեկան եմ, գնամ մեռնե՞մ: Բանկից փող եմ վերցրել ու էդ բանկի փողը չենք կարում տանք:
     -Բա մենք ե՞նք մեղավոր:
     -Բա մենք էլ դիմում ենք, որ օգնեք: Թեկուզ դեղերի վիրահատության: Ինչքան ձեզ նամակներ եմ գրել, չի հասել, պատասխան էլ չի եկել:
     -…Չենք կարող Հայաստանի բոլոր չաշխատողների տունը սարքել: Տասնյակ հազարավոր այդպիսի ընտանիքներ կան,- ասաց Փաշինյանը:
     -Էն ա ասա գնա մեռի էլի,- կրկին շարունակեց կինը:
     -Փառք աստծո, շատ լավ տեսք ունեք,- կնոջն աշխատելու խորհուրդ տվեց Փաշինյանը:
     -Տեսքն ինչիս ա պետքը, խնձորը սիրուն ա, բայց մեջը փտած ա,- ասաց կինը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *