
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանի մասնաճյուղը։
Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ Երևանի ժամանակով ժամը 00:24-ին (տեղի ժամանակով ժամը 05:24-ին) գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օբիհիրո քաղաքից 42 կմ դեպի արևմուտք։
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը նույնպես երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6.1 մագնիտուդ։ Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 81 կմ խորության վրա։
Ցունամիի մասին նախազգուշացում չի տրվել։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։