«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի վերաբերյալ վավերագրական սերիալն արժանացել է Webby Awards մրցանակաբաշխության երկու մրցանակի՝ հաղթելով ինչպես գլխավոր մրցանակ, այնպես էլ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում, հայտնում է The National-ը:
Heartbeat of Humanity բազմասերիանոց ֆիլմին գլխավոր մրցանակը շնորհվել է Թվային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիայի կողմից, իսկ Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում նախագիծը հաղթել է ավելի քան 4 մլն երկրպագուների քվեարկության արդյունքում: Հաղթողներին մրցանակները կհանձնվեն մայիսի 11-ին, Նյու Յորքում:
«Մարդկության սրտխփոցը» ֆիլմը պատմում է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի և դրան արժանացած մրցանակակիրների մասին, որոնց շարքում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: