Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին և Բաքուն պահպանում են ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները, սակայն երկու երկրների միջև դեռևս կան հարցեր, որոնց շուրջ անհրաժեշտ է համաձայնեցնել դիրքորոշումները։
«Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր պետություն ունի իր ազգային շահերը, և յուրաքանչյուր կառավարություն գործում է դրանց համապատասխան։ Ադրբեջանում շատ արժանապատիվ առաջնորդ կա՝ պարոն նախագահ Ալիևը։ Մենք Ադրբեջանի հետ ունենք ռազմավարական գործընկերություն, բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ։ Իհարկե, կան որոշակի հարցեր, որոնց շուրջ մենք ընդհանուր դիրքորոշում չունենք, և անհրաժեշտ է համաձայնեցնել մոտեցումները։ Այդ առանցքային հարցերից մեկը Դավիթ Գարեջիի հարցն է», – հայտարարել է վարչապետը «Բաց եթեր» հաղորդման ժամանակ։