Ութ երկիր կոչ է արել Պաղեստինում խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2027 թվականի սկզբին

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Կանադան և ևս հինգ երկիր կոչ են արել պաղեստինյան տարածքներում հետաձգված խորհրդարանական ընտրություններն անցկացնել 2027 թվականի առաջին երեք ամիսներին, հայտնել է AFP-ն։

Ութ պետությունների համատեղ հայտարարությունը հրապարակվել է շաբաթ օրը։

Նախաձեռնությանը միացել են նաև Բելգիան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան և Լեհաստանը։

Հայտարարության հեղինակները քվեարկությունն անհրաժեշտ պայման են համարել պաղեստինյան տարածքներում «ժողովրդավարական նորացման» համար։

Նրանց կարծիքով՝ ընտրությունների անցկացումն անքակտելիորեն կապված է երկու պետության՝ Իսրայելի և Պաղեստինի ստեղծման մասին որոշման պահպանման հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *