Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Կանադան և ևս հինգ երկիր կոչ են արել պաղեստինյան տարածքներում հետաձգված խորհրդարանական ընտրություններն անցկացնել 2027 թվականի առաջին երեք ամիսներին, հայտնել է AFP-ն։
Ութ պետությունների համատեղ հայտարարությունը հրապարակվել է շաբաթ օրը։
Նախաձեռնությանը միացել են նաև Բելգիան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան և Լեհաստանը։
Հայտարարության հեղինակները քվեարկությունն անհրաժեշտ պայման են համարել պաղեստինյան տարածքներում «ժողովրդավարական նորացման» համար։
Նրանց կարծիքով՝ ընտրությունների անցկացումն անքակտելիորեն կապված է երկու պետության՝ Իսրայելի և Պաղեստինի ստեղծման մասին որոշման պահպանման հետ։