Տեղեկատվություն ենք ստացել, որ Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին:
Այս մասին ահազանգում է Գոհար Մելոյանը։
«Տեսանյութերում երևում է, թե ինչպես են ընտրողները մոտենում վերջինիս ու զրույցից հետո գնում են քվեարկության:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է: Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը»,- գրել է Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում ու հրապարակել տեսանյութը։