Իսրայելը հարձակվել է Իրանի երկաթուղային օբյեկտների վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերը երեքշաբթի հարվածներ են հասցրել Իրանի երկաթուղային ցանցի շուրջ 10 առանցքային հատվածների և կամուրջների: Այս մասին The Times of Israel պարբերականին հայտնել է սեփական աղբյուրը:

Ըստ հրապարակման՝ հարձակումները մաս են կազմում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից սպառազինությունների տեղափոխումը կանխելու ջանքերին:

Հարվածներից քիչ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը զգուշացրել էր Իրանի բնակիչներին՝ մինչև երեկո ձեռնպահ մնալ երկաթուղային տրանսպորտից օգտվելուց:

Աղբյուրը նշել է, որ ԻՀՊԿ-ն օգտագործել է երկաթուղային և ավտոմոբիլային կամուրջները սպառազինություն և ռազմական բեռներ տեղափոխելու համար: Իսրայելը նախկինում հայտարարել էր Իրանի ենթակառուցվածքային օբյեկտներին հարվածներ հասցնելու պատրաստակամության մասին՝ նպատակ ունենալով տնտեսական վնաս հասցնել երկրին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *