
Աթենքում 89-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակ է բացել Միասնական սոցիալական ապահովագրության հիմնադրամի (EFKA) և Վերաքննիչ դատարանի շենքերում։ Հինգ մարդ վիրավորվել է, հաղորդում է ERT-news-ը։
Հաղորդվում է, որ տղամարդը հիմնադրամի շենքի 4-րդ հարկում վիրավորել է մի աշխատակցի։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այնուհետև հանցագործը ժամանել է Աթենքի Վերաքննիչ դատարան և կրակել չորս կանանց վրա, որոնք այնտեղ որպես գործավար էին աշխատում։
Լրատվամիջոցը նշում է, որ տուժածները թեթև վնասվածքներ են ստացել, իսկ կրակողը փախուստի է դիմել՝ զենքը թողնելով դեպքի վայրում: Հանցագործության մեջ կասկածվում է աղբ հավաքող տղամարդ, որը մինչ այդ բուժում էր ստանում հոգեբուժարանում: