Թուրքիայում կալանավորվել է իշխանական նախկին քաղաքապետ

Շանլըուրֆայի Հալֆեթիի քաղաքապետարանի նախկին ղեկավարության դեմ իրականացված կոռուպցիոն գործով գործողությունների շրջանակում կալանավորվել է 29 մարդ, այդ թվում՝ նախկին քաղաքապետ Շերեֆ Ալբայրաքը։

Թուրքական մամուլի տեղեկություններով՝ գործը վերաբերում է «հանցավոր կազմակերպություն ստեղծելու» և պետական գնումների գործընթացում խախտումների մեղադրանքներին։ Ընդհանուր առմամբ քննության շրջանակում գործ է հարուցվել 51 անձի նկատմամբ։

Շերեֆ Ալբայրաքը նախկինում նշանակվել էր Հալֆեթիի քաղաքապետարանի հոգաբարձու, իսկ 2019-ին ընտրվել էր քաղաքապետ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ցուցակով։

2024-ին տեղական ընտրություններում նա պարտվել էր ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) թեկնածուին։

Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *