Չի կարելի բացառել, որ ԵՄ-ն ապագայում ավելի ակտիվ կլինի Ուկրաինային օգնելու հարցում՝ կիբեռսպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում։ Նման բան Բրյուսելն արեց Մոլդովայի հետ անցյալ տարի խորհրդարանական ընտրությունների ժամանակ և կանի նաև Հայաստանում այս տարի, քանի որ այնտեղ կստեղծվի ԵՄ նոր առաքելություն՝ «Ռուսաստանի գործունեությանը հակազդելու համար»․ գրում է RFE/RL-ն։
Այս շաբաթ Հայաստանի հետ կապված բազմաթիվ նորություններ կան։ Ապրիլի 28-ին Եվրախորհրդարանում մեկնարկել է Հարավային Կովկասի երկրի վերաբերյալ քննարկում։ Օրեր անց պալատը նաև կքվեարկի Երևանին աջակցող բանաձևի շուրջ, իսկ հաջորդ շաբաթվա սկզբին երկիրը կհյուրընկալի եվրոպական երկրների մեծ մասի առաջնորդներին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին կհաջորդի ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը։