ՔՊ-ի նախընտրական դրամահավաքը սկսված է․ Փաշինյանը կոչ է անում փոխանցել 1 դրամ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական դրամահավաքը սկսված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել։

«Սիրելի ժողովուրդ, քաղաքականության ֆինանսավորման մեր իդեալը, որի հետևից մենք գնում ենք՝ հետևյալն է․ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քաղաքական գործունեություն ծավալելու համար պետք է 1000 դրամ, մենք պետք է գտնենք ոչ թե մի հոգու, ով մեզ կտա 1000 դրամ, այլ մենք պետք է գտնենք 1000 հոգու, ով մեզ կտա մի դրամ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական դրամահավաքը սկսված է։ Փոխանցեք ձեր մի դրամը և տեր կանգնեք խաղաղությանը։ Հաշվեհամարի մասին տեղեկատվությունը՝ հետևյալ հղմամբ՝ civilcontract.am»։

Տեսանյութը՝ այստեղ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *