Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակություն՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ․ ABC Media-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Այսօր վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ադրբեջանական կառավարությանը սպասարկող 4K-8888 բորտը։
Ադրբեջանական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ Երևան է ժամանել փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ պատվիրակություն։