Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի՝ առաջին անգամ 2007-ից ի վեր

Հաղթանակի
օրվա շքերթը, որը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում 2026 թվականի մայիսի
9-ին, կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի շարասյան։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

«Ստեղծված
օպերատիվ իրավիճակի պատճառով Սուվորովի և Նախիմովի անվան ռազմական ուսումնարանների,
կադետական
​​կորպուսի ուսանողները, ինչպես նաև ռազմական
տեխնիկայի շարասյունը այս տարի չեն մասնակցի ռազմական շքերթին»,- հայտարարել է
նախարարությունը իր Telegram-ալիքում։

Այնուամենայնիվ,
ՌԴ պաշտպանության նախարարությունը հավելել է, որ շքերթին կմասնակցեն ինքնաթիռները։

Վերջին
անգամ Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում առանց ռազմական տեխնիկայի անցկացվել է
2007 թվականին։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *