«Ի՞նչ ապրանքատեսակներ կարող են թանկանալ»․ Ներսես Հոխիկյան

«Ի՞նչ ապրանքատեսակներ կարող են թանկանալ»․ Ներսես Հոխիկյան

Ֆինանսիստ, տվյալների վերլուծաբան Ներսես Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սննդամթերքից մինչև սմարթֆոններ և դեղորայք․
     Ինչ ապրանքատեսակներ կարող են թանկանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի և Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով․ Մաս 1
     Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմը իր ազդեցությունն է թողնում ոչ միայն էներգակիրների շուկայի, այլ համաշխարհային տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա՝ գյուղատնտեսությունից և առողջապահությունից մինչև բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն:
     Գյուղատնտեսություն
     Պարսից ծոցի երկրներն արտահանում են կարբամիդ, կալիում, ամոնիակ և ֆոսֆատ պարունակող պարարտանյութեր։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ նշված պարարտանյութերի համաշխարհային պահանջարկի շուրջ 30%-ը հիմնականում անցնում է Հորմուզի նեղուցով։ Ըստ Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր պարարտանյութերի մատակարարումը Պարսից Ծոցի երկրներից գրեթե դադարել է։
     Քիլի ինստիտուտի (Համաշխարհային էկոնոմիկայի Քիլի ինստիտուտ, Գերմանիա) հետազոտողները պնդում են, որ «Պարարտանյութերի մատակարարման համեմատաբար կարճաժամկետ դադարեցումը խաթարելու է բերքի հասունացման ամբողջ պրոցեսը, ինչը երկարաժամկետ ազդեցություն է ունենալու պարենային անվտանգության համար նույնիսկ նեղուցի ապաշրջափակումից հետո»։ Ըստ հետազոտության տվյալների՝ Հորմուզի նեղուցի ամբողջական փակումը կհանգեցնի հացահատիկի, բանջարեղենի և մրգերի համաշխարհային գների շուրջ 5% թանկացման։
     Սակայն ճգնաժամերը նաև կատալիզատորներ են տնտեսությունների զարգացման գործում։ Այս համատեքստում նույնպես, ինչպես և էներգակիրների դեպքում, բարեհաջող իրավիճակ է ստեղծվում ՌԴ-ի շուրջ, որն ապահովում է պարարտանյութերի համաշխարհային պահանջարկի շուրջ 20%-ը։ Ըստ հեղինակավոր վերլուծական կենտրոնների՝ ՌԴ-ն ունի համապատասխան պոտենցիալ արտադրական հզորությունների ընդլայնման և դեֆիցիտի ծածկման համար»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *