Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ

Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության շարասյունը քիչ առաջ հեռացավ Աղվերանից։

«Նյուզ»-ի տեղեկություններով՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Աղվերանի Apricot Hotels & Resort հյուրանոցում հյուրանոց տանող ճանապարհը ոստիկաններն արգելափակել էին, լրագրողներին թույլ չէին տալիս մոտենալ հյուրանոցի տարածքին։

«Մեր տեղեկություններով՝ հանդիպամանը մասնակցել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Հայ գործարարներից հանդիմանը մասնակցել են Սամվել Ալեքսանյանը, Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Ran Oil» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը և այլք»,- գրում է լրատվամիջոցը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Հայաստան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *