Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի

Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի

Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի շքերթին ռազմական տեխնիկայի շարասյուն չի լինի։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ստեղծված օպերատիվ իրավիճակի պատճառով Սուվորովի և Նախիմովի անվան ռազմական ուսումնարանների, կադետական ​​կորպուսի ուսանողները, ինչպես նաև ռազմական տեխնիկայի շարասյունը այս տարի չեն մասնակցի ռազմական շքերթին»,- հայտարարել է գերատեսչությունը։ Այնուամենայնիվ, նախարարությունը հավելել է, որ շքերթին կմասնակցեն ինքնաթիռներ։
     Վերջին անգամ Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում առանց ռազմական տեխնիկայի անցկացվել է 2007 թվականին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *