
Ադրբեջանական պատվիրակության՝ Հայաստան այցից երեկ անակնկալի էին եկել նաև ՔՊ-ական պատգամավորները։
Նրանք նախապես ոչինչ չեն իմացել ո՛չ այցի, ո՛չ էլ, առավել ևս՝ օրակարգի մասին, տեղեկացել են, երբ վաղ առավոտյան ադրբեջանական մամուլը գրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ադրբեջանական օդանավը, և ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան:
Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ Ադրբեջանի պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, որը Մհեր Գրիգորյանի հետ միասին Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համանախագահն է։
Սակայն ավելի ուշ քաղաքական կուլիսներում խոսում էին, որ այցը ոչ թե սահմանազատման հարցերին է վերաբերում, այլ 300 հազար ադրբեջանցիների` Հայաստանում բնակեցնելուն։
Տեղեկությունների համաձայն, Մուստաֆաևի հետ ադրբեջանցի գործարարներ էլ են ժամանել Հայաստան, և Աղվերանի «Աբրիկոտ» ռեստորանում հայ կոլեգաների հետ հանդիպում է կայանալու՝ երկկողմ տնտեսական հարցերի վերաբերյալ։ Հայկական կողմից հիմնականում այն գործարարներն են եղել, ովքեր վերջերս մասնակցում էին Փաշինյանի հետ նախաճաշին։
Սա ավելի շատ ստուգողական այց է, փորձում են հայ ժողովրդի ռեակցիան ստուգել, այլ կերպ ասած՝ ադապտացնել հետագայում ադրբեջանցիների հետ համակեցության մտքին։
Խոսվում է, որ գործընթացը կմեկնարկի ընտրություններից հետո, եթե Փաշինյանը վերընտրվի։