
«ՀՀ-ում չկա այնպիսի բնակավայր, որը ջրի հետ կապված պրոբլեմ չունենա»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հաջորդ 5 տարում ջրային խնդիրները մեզ համար լինելու են 5 առաջնահերթություններից մեկը: Ինչպես նախորդող շրջանում խաղաղության օրակարգն էր մեզ համար առաջնահերթություն, հաջորդ հնգամյակում ջրի հետ կապված հարցերը լինելու են բացարձակ առաջնահերթություն, որովհետև մեր տնտեսությունը եկել, հասել է մի կետի, որ առանց ջրային ոլորտում ֆունդամենտալ փոփոխությունների՝ մենք տեղապտույտի վիճակում կհայտնվենք․․․ Եթե մի քիչ էլ սուր ձևակերպենք, խոսքը հանրապետության ամբողջ ջրային ենթակառուցվածքը փոխելու կամ հիմնանորոգելու մասին է»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ խնդիր է նաև ջրահեռացման համակարգերի բացակայությունը, և որ 21-րդ դարում դեռ Երևանում կան թաղամասեր, որոնք կոյուղի չունեն: