ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին լուրերը

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին լուրերը

Ուկրաինայի դեմ միջուկային զենքի հնարավոր կիրառման թեմայի շուրջ ցանկացած քննարկում շահարկում է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Անդրեյ Բելոուսովը Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերաբերյալ ամփոփիչ համաժողովի ժամանակ:

«Անհրաժեշտ ենք համարում հերքել այն անհիմն շահարկումները, թե Ռուսաստանում իբր քննարկում են միջուկային զենքի կիրառումն Ուկրաինայում կամ սպառնում են դրա կիրառմամբ», – ասել է Բելոուսովը։

Նա նշել է, որ դա արվում է հատուկ հակառուսական հիստերիա հրահրելու համար։ Բելոուսովի խոսքով՝ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը ուկրաինական հակամարտությունը կարագավորելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *