«Ռուսաստանը շատ խոստումնալից զինատեսակներ ունի՝ բացի «Օրեշնիկից»»․ Մեդվեդև

«Ռուսաստանը շատ խոստումնալից զինատեսակներ ունի՝ բացի «Օրեշնիկից»»․ Մեդվեդև

Ռուսաստանն այսօրվա դրությամբ ունի բոլոր այն սպառազինությունները, որոնք ունեն իր հակառակորդները, առաջին հերթին Ուկրաինան և Եվրոպան, և բացի այդ ունի ռազմական տեխնիկա, որն ոչ ոք չունի, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Այս պահին մենք ունենք այն ամենը, ինչ նրանք ունեն, բայց նրանք չունեն այն, ինչ մենք ունենք։ Ես չեմ խոսում միայն հայտնի «Օրեշնիկի» և հզոր «Պոսեյդոնի» մասին. կան նաև այլ նմուշներ, շատ խոստումնալից, որոնց մասին չեմ խոսի», – ասել է Մեդվեդևը։

Նա նշել է, որ այսօր Ռուսաստանի Դաշնության հակառակորդը ոչ միայն Ուկրաինան է, այլև Արևմուտքի տասնյակ երկրներ, որոնք անմիջական մասնակցություն են ունենում ուկրաինական հակամարտությանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *