
Այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 06։30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Միսաք Մեծարենց փողոցով անցնող ջրատարում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած փրկարարները տղամարդու մարմինը դուրս են բերել ջրատարից և պատգարակով մոտեցրել դիատարին։ Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն՝ պարզվում է։