
Թուրքիայում հազարավոր աշխատողներ մայիսի 1-ին դուրս են եկել փողոցներ՝ դժգոհություն հայտնելու ցածր աշխատավարձերի և աշխատանքային ծանր պայմանների վերաբերյալ, հաղորդում է Известия-ն: Իրավապահները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել։
Նախնական տվյալներով՝ ձերբակալվել է 350 մարդ։
Տարեսկզբից աշխատավորների պայքարն իրենց իրավունքների համար ուղեկցվում է ոստիկանական միջամտություններով, ձերբակալություններով, աշխատանքից ազատումներով և դատական գործընթացներով, հաղորդում է T24 հեռուստաալիքը։