
Թեհրանը Վաշինգթոնին է փոխանցել իր պատասխանը՝ խաղաղության համաձայնագրի նախագծում ԱՄՆ-ի կատարած փոփոխությունների վերաբերյալ, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին։
Իրանի հաղորդագրությունը փոխանցվել է պակիստանյան միջնորդների միջոցով։
Նույնանման տեղեկատվություն է հաղորդել նաև IRNA-ն։ Իրանական գործակալության տվյալներով՝ դա տեղի է ունեցել ապրիլի 30-ի երեկոյան։