Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտնել է, որ առաջիկա օրերին կենթարկվի թոքերի հանգույցի հեռացման վիրահատության։ Այն հայտնաբերվել է վաղ փուլում։ Այս մասին 71-ամյա պոնտիֆիկոսը հայտարարել է կիրակի օրը՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական աղոթքի ժամանակ, հաղորդում է NBC News-ը։
«Վերջերս բժշկական հետազոտությունների ընթացքում բժիշկներն իմ թոքում հայտնաբերել են տեղայնացված հանգույց։ Այն հայտնաբերվել է շատ վաղ փուլում և հստակ սահմանազատված է եղել», — ասել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։
Պոնտիֆիկոսի խոսքով՝ բժիշկները վիրահատական միջամտությունը համարում են բուժման ամենանպատակահարմար տարբերակը։ Հետևելով նրանց խորհուրդներին՝ նա որոշել է հեռացնել գոյացությունը։ Վիրահատությունը նախատեսված է առաջիկա օրերին։