
Թուրքիայի արևմուտքում ուղևորատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, ևս 26-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը։
Վթարը տեղի է ունեցել Մանիսա նահանգում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ բախումից հետո ավտոբուսը շրջվել է։
Դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ շտապօգնության խմբեր։ Վթարի հանգամանքները պարզվում են։