«Իշխանությունը զավթելու փորձ է տեղի ունենում, չենք թողնելու ՀՀ-ն դարձնեն «գուբեռնիա»»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

«Իշխանությունը զավթելու փորձ է տեղի ունենում, չենք թողնելու ՀՀ-ն դարձնեն «գուբեռնիա»»․ Ալեն Սիմոնյան

«Հայաստանի Հանրապետության նկատմամբ փորձ է կատարվում իրականացնել քաղաքական օպերացիա՝ այստեղ իշխանություն փոխելու համար»-այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմության գործունեությանը և ՌԴ-ի հետ հարաբերություններին։

«Եթե Ուկրաինայում փորձում են զինվորական ձևով իրենց շահերն առաջ տանել և լուծել, ՀՀ-ում քաղաքական օպերացիայի փորձ է տեղի ունենում, իշխանությունը զավթելու փորձ է տեղի ունենում։ Մեր ժողովրդավար լինելը հիմա իրենք փորձում են օգտագործել մեր դեմ, ասում են՝ ձեզ մոտ ինտերնետը բաց է, մենք այդ ինտերնետում մեր ռուբլիով այնքան գովազդ կանենք, որ ամեն ինչը մերը կլինի․․․ Լրատվականների 95 տոկոսը ընդդիմադիր են, դրանց մի մասին կառնենք և կօգտագործենք ձեր դեմ։ Չենք թողնելու, որ ՀՀ-ն դարձնեն «գուբեռնիա», մենք չենք ղեկավարվելու Բելառուսի պես»,-ասել է Սիմոնյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *