«Աղստև գետի վրա կառուցված «Սպիտակ լիճ» ջրամբարն անմիխիթար վիճակում է»․ Գառնիկ Դանիելյան

«Աղստև գետի վրա կառուցված «Սպիտակ լիճ» ջրամբարն անմիխիթար վիճակում է»․ Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ջրային ռեսուրսներով հարուստ Հայաստանում անջրդի հողատարածքները գերակշռում են: Միայն Տավուշի մարզում 25.394 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերից ոռոգվող է ընդամենը 3.695 հա-ն:
     Մինչդեռ, Աղստև գետի ջուրը ևս կարող էր օգտագործվել այդ նպատակներով:
     Տեսանյութում ներկայացրել եմ գետի վրա կառուցված «Սպիտակ լիճ» ջրամբարի անմիխիթար վիճակը: Բարեկարգելու դեպքում այն կարող է դառնալ յուրօրինակ զբոսաշրջային վայր»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *