Ապրիլի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում «Howo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Հարավ-Արևմտյան թաղամասից դեպի նոր Հյուսիս-Հարավ կառուցված ճանապարհին՝ «Դեֆանս» թաղամասի մոտ, բախվել է երկաթե պաշտպանիչ ճաղավանդակին և հայտնվել կամրջի հարևանությամբ՝ ճանապարհի երթևեկելի գոտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում։ Բեռնատարը բարձված է եղել «սալյարկայով», ինչի պատճառով էլ սկսվել է արտահոսք, իսկ վթարի հետևանքով վնասվել են «Hyundai Elantra», «Toyota Camry», «Honda Fit» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։