
«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկ չի՞ լինի, որ ոստիկանները իրենց ցուցումները վարորդներին առանց գոռալու տան, ավելի հանգիստ տոնով: Որևէ եվրոպական երկրում նման վերաբերմունք սեփական քաղաքացիների հանդեպ ոստիկանության կողմից չեմ տեսել, առավելևս՝ օտարերկրյա հյուրերի համար ազատ ճանապարհ հարթելիս: Հարգելի ոստիկաններ, մի քիչ տեսած ձեզ պահեք, եվրոպացի հյուրերը հաստատ ոչ թե բավարարվածություն են զգալու ձեր պահվածքից, այլ մտածելու են որ մեր երկրում պետական մարմինների հարգանքը սեփական քաղաքացիների հանդեպ ցածր մակարդակի վրա է»։