ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց ԴՕԿ կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու։
Պատճառն այն է, որ Ղուկասյանը փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում եղել է միայն ՀՀ քաղաքացի և մշտապես բնակվել Հայաստանում։ Կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ Ղուկասյանը չէր կարող ներկայացնել փաստաթուղթը, քանի որ ԱՄՆ-ում վարչական կալանքի տակ է գտնվում, և առաջարկեց հարցը հանել քվեարկությունից՝ մինչև իրավիճակի հանգուցալուծումը․ առաջարկը չընդունվեց։
Հանձնաժողովը նաև մերժեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը՝ համապատասխան փաստաթղթերը չներկայացնելու պատճառաբանությամբ։