
Ինչպես հայտնել էինք, ՀՀ-ի ու Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր է ստորագրվել: «Եթե մենք առանց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համաձայնագիր ու փաստաթուղթ ունենալու, էսքան ենք արել, բա ես պատկերացնում եմ՝ ռազմավարական գործընկերություն հաստատելուց հետո դեռ ի՜նչ հաջողություններ ու նվաճումներ են մեզ սպասվում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: