Հայաստանի հանքաարդյունաբերությունը 2026թ․ սկզբին աճել է 43%-ով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Ներկայիս բարձր տեխնոլոգիական տնտեսության կայուն զարգացման համար պահանջվում է ավելի մեծ քանակությամբ ռեսուրսներ՝ հատկապես հանքահումքային նյութեր։ Այս առումով աշխարհի խոշոր երկրների համար փոքրիկ Հայաստանը, որի ընդերքը հարուստ է հազվագյուտ հանքահումքային ռեսուրսներով, արժեքավոր սնդուկ է։ Ամենապարզ օրինակը մոլիբդենի արդյունահանումն է, որի պաշարներով Հայաստանը զբաղեցնում է իր ուրույն տեղը համաշխարհային շուկայում։ Այս հետաքրքրությունն է դրդում  արևմտյան մի շարք ընկերությունների ներդրումներ կատարել Հայաստանի հանքաարդյունաբերության ոլորտում։

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2026թ․ հունվար-փետրվարին Հայաստանի հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում արդյունաբերական արտադրանքի ծավալները 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 43%-ով՝ կազմելով ֏ 120,920․4 մլն․

Հանքագործական արդյունաբերության արտադրանքի և այլ հանքային ոչ մետաղական արտադրատեսակների արտադրության ծավալների փոփոխությունը 2026թ․ հունվար-փետրվարին 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է հետևյալ արդյունքները․

  • Գիպսի և գաջի արտադրությունն աճել է մոտ 2․1 անգամ կամ 109%-ով։
  • Տուֆի՝ հրաբխային սղոցված սալիկների կամ բլոկների արտադրությունն աճել է մոտ 63%-ով։
  • Շինարարական շաղախների արտադրությունն աճել է մոտ 36%-ով։
  • Մոլիբդենի խտանյութերի արտադրությունը ևս աճել է` մոտ 27%-ով։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *