
«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին, ովքեր հյուրընկալեցին աշխարհի տասնյակ առաջնորդների, կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր ջերմություն են ցուցաբերել մեր եվրոպացի հյուրերին, դրվատանքի են արժանի»,- միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամն այսպես սկսեց ասուլիսը։ «Սակայն նույն գովասանքը չեմ կարող ուղղել ՀՀ կառավարությանը։ Ես ահաբեկված հետևում էի, թե ինչպես պարոն Փաշինյանը խոսքը տվեց պարոն Ալիևին»,- շարունակեց նա։ «Գագաթնաժողովին ներկայացվեցին Հայաստանից զատ այլ երկրների շահերը։ Վարչապետը գեթ մեկ անգամ հրապարակավ չհիշատակեց ոչ քաղաքական բանտարկյալներին, ոչ օկուպացված տարածքները, ոչ Արցախում ոչնչացվող եկեղեցիները, փոխարենը հաճոյախոսություններով փոխանակվեց ադրբեջանցիների հետ և խոսեց այնպես, կարծես այս շատ էական խնդիրներից որևէ մեկն անդրադարձի կարիք չունի»։