«Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը նախընտրական նվերներ են անելու Փաշինյանին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)

«Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը նախընտրական նվերներ են անելու Փաշինյանին»․ Սամվել Կարապետյան

«5 հարց՝ Սամվել Կարապետյանին» շարքի շրջանակներում հերթական տեսանյութն է տարածվել, որտեղ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը նշում է․ «Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը նախընտրական նվերներ են անելու Փաշինյանին, քանի որ դրանից է կախված նրա ընտրվելու հնարավորությունները։

Մենք Թուրքիայի հետ ունենալու ենք նորմալ հարաբերություններ, բայց ելնելով ՀՀ շահերից։ Մենք սահման բացելը չենք համարելու կյանքի խնդիր, եթե մեր երկիրը, մեր գյուղատնտեսությունը դրանից տուժում է, մենք սահմանափակումներ ենք մտցնելու, միայն Հայաստանի և հայ ժողովրդի շահերից ելնելով են բոլոր երկրների հետ հարաբերությունները կառուցելու, բայց ամենաուրախալին Ալիևի նվերն է մեր ժողովրդին, այն, որ արդեն մենք գիտենք, որ Փաշինյանը գնում է Ադրբեջան»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *