
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոլեռանդ հակառուսական է»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
«Նա ցանկանում է, որ Փաշինյանը մնա իշխանության, ռուսներն էլ դուրս գան Կովկասից։ Եթե նա այդքան մտահոգված է ՀՀ-ի՝ ՌԴ արբանյակ լինելով, ապա Ֆրանսիան ո՞ւմ արբանյակն է՝ ՆԱՏՕ-ի անդամ է, ուրեմն ԱՄՆ արբանյակ է․․․ Մակրոնը մեզ ստիպում է, որ թշնամանանք Ռուսաստանի հետ, բայց մեզ չի առաջարկում ոչինչ՝ ո՛չ ռազմական դաշինք, ո՛չ ռազմաբազա մեր տարածքում, ո՛չ ՆԱՏՕ-ի անդամակցություն, ո՛չ էլ ԵՄ անդամակցություն»,- նշեց Խաչիկյանը՝ հավելելով, որ եթե Մակրոնն ուզում է նոր էջ բացել, թող ռազմական դաշինք կնքի ՀՀ-ի հետ, բայց երբեք դա չի անի, ուրեմն թող չխաբեն մեզ։