Լատվիայի նախագահը Հայաստանում է. դիմավորման պաշտոնական արարողությունը

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Այս պահին ՀՀ նախագահի նստավայրում ընթանում է դիմավորման  պաշտոնական արարողությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը մայիսի 7-ին առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ: 

Լատվիայի նախագահին ուղեկցում էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:

Լատվիայի խորհրդարանը 2021 թվականի մայիսի 6-ին հատուկ հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

Լատվիայի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել մայիսի 7-ին։ Այցի շրջանակներում Լատվիայի նախագահը կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *