SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը մեկ տարվա ընթացքում վճարել է 10 միլիարդ դոլարի հարկեր։ Այդ մասին մոլորակի ամենահարուստ մարդը հայտնել է X-ում։
«Մեկ տարվա ընթացքում վճարեցի 10 միլիարդ դոլարի հարկեր՝ ավելի շատ, քան որևէ մեկը պատմության մեջ», – նշել է Մասկը։
Մասկի խոսքով՝ երբ նա այլևս չլինի, գույքի վրա կգործի ևս 40% հարկ։ Նա կարծում է, որ ընդհանուր առմամբ ստիպված կլինի վճարել «տրիլիոնավոր դոլարների հարկեր»։
Ավելի վաղ նա պատմել էր, որ մի անգամ այնքան մեծ հարկեր է վճարել, որ դա խափանում է առաջացրել ԱՄՆ-ի Ներքին եկամուտների ծառայության (IRS) համակարգչային համակարգում։ «Պետք էր թարմացնել ծրագրային ապահովումը՝ տվյալները մշակելու համար», – հավելել է գործարարը՝ պարզաբանելով, որ թվերը «շատ էին»։