Պակիստանում ականանետային հարված է հասցվել շուկային. կա 6 զոհ

Վեց մարդ, նրանց թվում՝ երկու երեխա, զոհվել են Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող անհանգիստ շրջաններից մեկի շուկայում ականանետային արկի պայթյունի հետևանքով։ Պայթյունի մասին հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը:

Հարձակումը տեղի է ունեցել Աֆղանստանին սահմանակից, ինչպես նաև Պակիստանի ցեղերի նախկին ինքնակառավարվող տարածքներին հարող Խայբեր Պախտունխվա նահանգի Հանգու շրջանի Թալլ տարածքում:

Պայթյունի հետևանքով վիրավորվել է 13 մարդ, որոնցից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են. մտավախություններ կան, որ զոհերի թիվն իրականում ավելի մեծ է, հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Թարիկ Հաբիբը:

Անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը, մինչ փրկարարական խմբերը վիրավորներին տեղափոխում էին մոտակա հիվանդանոցներ:

Պաշտոնյաները հայտարարել են, որ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են, քանի որ իշխանությունները քայլեր են ձեռնարկում հետագա հարձակումները կանխելու համար:

Առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *