
ԵՄ երկրները «ունեն ներուժ» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու համար, Ֆլորենցիայի Եվրոպական համալսարանական ինստիտուտում հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Նրա խոսքերը մեջբերել է Financial Times-ը։
«Ես բանակցություններ եմ վարում ԵՄ 27 երկրների ղեկավարների հետ՝ որոշելու մեր աշխատանքը կազմակերպելու լավագույն եղանակը և հասկանալու համար, թե ինչ պետք է քննարկենք Ռուսաստանի հետ, երբ ժամանակը գա», – ասել է Կոստան։
Նա նաև նշել է, որ ԵՄ-ն մտադիր չէ միջամտել ԱՄՆ-ի գլխավորությամբ ընթացող բանակցություտադիններին և դեռևս չի տեսել Մոսկվայի կողմից Բրյուսելի հետ երկխոսության պատրաստակամության որևէ նշան։
FT-ի տվյալներով՝ ԵՄ-ն մտահոգված է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձգձգվող բանակցություններով, ինչպես նաև հնարավոր կարգավորման պայմանների քննարկումներում անտեսվելու ռիսկով։
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հաստատել է հրատարակությանը, որ քննարկել է այս հարցը Կոշտայի հետ՝ ընդգծելով, որ ցանկացած շփում պետք է արտացոլի եվրոպական երկրների միասնական դիրքորոշումը։
Չնայած ԵՄ առաջնորդների կողմից Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության կոչերին, բոլոր 27 առաջնորդների միջև համաձայնություն չկա այն մասին, թե ով պետք է խոսի դաշինքի անունից, երբ պետք է նման փորձ արվի կամ ինչ կոնկրետ առաջարկել Պուտինին, գրում է FT-ն։