
Դե ինչ, քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է։ «Միասնության Թևեր» կուսակցությունն իր քարոզարշավը սկսում է Տավուշից՝ Գոշավանքից և Իջևան համայնքից։ Սա պարզապես աշխարհագրական ընտրություն չէ։ Սա գաղափարական մեկնարկ է։
Գոշավանքը անմիջականորեն կապված է Մխիթար Գոշի անվան հետ՝ մեծ մտածողի, ով հայկական պետական, իրավական և հանրային մտքի ամենակարևոր խորհրդանիշներից մեկն է։
Մեր քաղաքական ուժի առանցքում նույնպես պետականամետությունն ու պետականաշինությունն են՝ հիմնված ազգային արժեքային համակարգի վրա։
«Միասնության Թևեր»-ը ձևավորվել է տարբեր ոլորտներում պետական ծառայության, կառավարման և մասնագիտական մեծ փորձ կուտակած մարդկանց շուրջ։ Մարդիկ, որոնք պետությունը դիտարկում են ոչ թե որպես ժամանակավոր քաղաքական հարթակ, այլ որպես ազգային գոյության կազմակերպման բարձրագույն ձև։
Եվ հենց այդ պատճառով Գոշավանքից մեկնարկը մեզ համար ունի ոչ միայն խորհրդանշական, այլև խորքային բովանդակություն։
Սա հարգանքի տուրք է հայկական պետական մտքի ժառանգությանը։ Եվ միաժամանակ՝ ուղերձ, որ Հայաստանը նորից կարիք ունի պետական մտածողության, ինստիտուցիոնալ լրջության և արդարության վրա հիմնված կառավարման։
Առաջ Աստված,
Արդարությունը գալիս է։
Դավիթ Անանյան