Սա դեռ մուլտն է – Հրապարակ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ճեպազրույցի ընթացքում քննադատության է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ իշխանության գործողությունները, իր գնահատմամբ, ունեն ավտորիտար դրսևորումներ։

Կարապետյանի խոսքով՝ ներկայիս իրավիճակը դեռևս ամբողջությամբ չի արտացոլում այն, ինչ կարող է տեղի ունենալ ապագայում։ Նա պնդել է, որ իշխանությունների քայլերը հասարակության մոտ կարող են ասոցացվել խորհրդային շրջանի ամենածանր բռնաճնշումների հետ։

«Սա դեռ մուլտն է, այնպիսի բաներ է անելու, որից մեր ժողովուրդը զգալու է սովետական ամենածանր բռնաճնշումների հոտը»,- ասել է Կարապետյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *