ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-Իրան փոխադարձ հարվածները «մեղմ ապտակ» են․ գրում է ABC News-ը։
«Դա պարզապես մեղմ ապտակ է», – ասել է Թրամփը։
Հարցին՝ արդյոք փոխադարձ հարվածները նշանակո՞ւմ են, որ մեկ ամիս առաջ սկսված հրադադարն ավարտվել է, Թրամփը պատասխանել է. «Ոչ, ոչ, հրադադարը շարունակվում է․ այն ուժի մեջ է»։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ «ինքնապաշտպանության» նպատակով հարվածներ է հասցրել իրանական թիրախներին, այն բանից հետո, երբ Իրանը կրակ է բացել Հորմուզի նեղուցով անցնող ամերիկյան ականակիրների ուղղությամբ։