Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը հաստատել է, որ երկուշաբթի Հորմուզի նեղուցի մոտ հարձակման ենթարկված նավը նավարկում էր Մարշալյան կղզիների դրոշի ներքո՝ չինական անձնակազմով, և ներկա պահին, առկա տվյալներով, զոհերի մասին հաղորդագրություններ չեն ստացվել։ Այս մասին հայտնել է Սինհուան։
«Հորմուզի նեղուցը ջրային ուղի է, որն օգտագործվում է միջազգային նավագնացության համար։ Չինաստանը խորապես մտահոգված է, որ մեծ թվով նավեր և անձնակազմի անդամներ այս նեղուցում հայտնվել են արգելափակված վիճակում՝ ռազմական գործողությունների պատճառով», — նշել է Լին Ցզյանը։