Չինաստանը հաստատել է. Հորմուզի նեղուցում ավելի վաղ հարձակվել էին չինական լցանավի վրա

Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը հաստատել է, որ երկուշաբթի Հորմուզի նեղուցի մոտ հարձակման ենթարկված նավը նավարկում էր Մարշալյան կղզիների դրոշի ներքո՝ չինական անձնակազմով, և ներկա պահին, առկա տվյալներով, զոհերի մասին հաղորդագրություններ չեն ստացվել։ Այս մասին հայտնել է Սինհուան։

«Հորմուզի նեղուցը ջրային ուղի է, որն օգտագործվում է միջազգային նավագնացության համար։ Չինաստանը խորապես մտահոգված է, որ մեծ թվով նավեր և անձնակազմի անդամներ այս նեղուցում հայտնվել են արգելափակված վիճակում՝ ռազմական գործողությունների պատճառով», — նշել է Լին Ցզյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *