Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարության տվյալներով՝ մայիսի 8-ին ՀՕՊ համակարգերը որսացել են Իրանից արձակված երկու բալիստիկ հրթիռ և երեք անօդաչու թռչող սարք, ինչի հետևանքով երեք մարդ ստացել է միջին ծանրության վիրավորում, հայտնում է Gulf News-ը:
Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ «իրանական աղաղակող հարձակումների» սկզբից ի վեր երկրի ՀՕՊ համակարգերը որսացել են 551 բալիստիկ հրթիռ, 29 թևավոր հրթիռ և 2263 անօդաչու թռչող սարք:
Նշվում է, որ հարձակումների սկզբից ի վեր տարբեր երկրներից Էմիրություններում գտնվող տուժածների ընդհանուր թիվը հասել է 230-ի: