
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն հայտարարությունը, թե հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներ ներկայումս չկան։
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար անհրաժեշտ է խստացնել պատժամիջոցները, սահմանափակել զենքի մատակարարումը և օգնել Ուկրաինային օդային պաշտպանության հարցում։
«Փակեք նրանց ամբողջ տնտեսությունը։ Կարեք Ռուսաստանի բերանը։ Մի՛ կերակրեք նրանց ձեր վաճառքով։ Պարզապես պատժամիջոցներ կիրառեք նրանց զենքի նկատմամբ։ Բացեք Starlink դեպի Ուկրաինա», – ասել է նա։
Ըստ Զելենսկու՝ Ուկրաինային ռազմական աջակցության ավելացումը կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Նա կարծում է, որ նման քայլերի բացակայությունը պայմանավորված է ոչ թե փակուղով, այլ «ցանկության բացակայությամբ»։