ԱՄՆ-ն կրակ է բացել իրանական նավի վրա. կան վիրավորներ ու անհետ կորածներ

Երեկ երեկոյան ԱՄՆ-ի հարձակման ժամանակ Իրանի հարավում կրակի տակ է հայտնվել բեռնատար նավ։ 10 նավաստի վիրավորվել է, իսկ 5–ը անհետ կորած են համարվում։

Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

«Երեկ երեկոյան Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի ջրերում ԱՄՆ-ի ագրեսիայի հետևանքով Մինաբ շրջանի ջրերի մոտ գտնվող բեռնատար նավը կրակի տակ է հայտնվել և հրդեհվել», – նշվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ նավի վրա եղել է 15 մարդ, 10-ը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։ Մյուսների որոնումները շարունակվում են։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 3000 մարդ։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *