
MV Hondius տուրիստական զբոսանավի անձնակազմի անդամները եւ ուղեւորները՝ Մեծ Բրիտանիա հասնելուն պես կմեկուսացվեն Անգլիայի հյուսիսում գտնվող հիվանդանոցներից մեկում։
Հիշեցնենք, որ այդ զբոսանավի վրա «խանթավիրուսի» բռնկում էր տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Ներկայումս զբոսանավի վրա 22 անձ կա, որից 19-ը ուղեւորներ են, երեքը անձնակազմի անդամներն են։
Զբոսանավը այսօր առավոտյան, ըստ նախնական գրաֆիկի, կհասնի Իսպանիայի Տեներիֆի նավահանգիստ։ Դրանից հետո արդեն ուղեւորների եւ անձնակազմի անդամների տարհանումը կիրականացվի կառավարության կողմից հատուկ ուղարկված օդանավով։