Պետք չէ պաշտպանել Հայաստանը մեզանից․ Ալիև

«Մենք Հայաստանը ոչնչացնելու կամ նրա անկախությունը խլելու մտադրություն չենք ունեցել»,- օկուպացված Կովսականում (Զանգելան – խմբ.) իր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Այսօր ադրբեջանա-հայկական սահմանին դեռևս կանգնած են, իբր թե հսկողություն իրականացնող եվրոպացի այսպես կոչված դիտորդները։ Ես այն ժամանակ էլ էի ասում՝ եթե մենք գոնե մեկ անգամ կրակենք, նրանց «կրունկները կփայլեն», այնտեղ նրանցից հետք անգամ չի մնա։

Բայց նրանք իրենց այնպես են պահում, ասես Հայաստանը պաշտպանում են մեզնից։ Պետք չէ պաշտպանել Հայաստանը մեզնից։ Մենք հասել ենք նրան, ինչ ցանկանում էինք»,- հայտարարել է Ալիևը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *